Armenian Abstract: Կիբերանվտանգությունն այսօր մարտահրավեր է յուրաքանչյուր պետության համար, քանի որ համացանցի ընդլայնումը հանգեցրել է անվտանգային խնդիրների խորացմանն ու շերտավորմանը: Պատահական չէ, որ համացանցային կապի ներթափանցումը հանրային կյանքի տարբեր բնագավառներ պետական և հանրային սուբյեկտներին հարկադրում է մեծ ուշադրություն դարձնել պաշտպանական միջոցառումներին, իսկ կիբերանվտանգությունը դարձել է պետությունների ազգային անվտանգության անքակտելի մասը: Ոլորտի կանոնակարգման նպատակով բազմաթիվ երկրներ ընդունել են տարաբնույթ հայեցակարգեր և ռազմավարություններ: Այս առումով բավական ակտիվ աշխատանքներ է անում նաև Թուրքիան, որտեղ կիբերսպառնալիքներն անվտանգային նոր մարտահրավերների առաջ են կանգնեցրել երկիրը